Արմավիր ինֆոտուն
Վլոգերները Արմավիրում են
Ռուբեն Եսայան
Վիդեոբլոգեր․
8 տարի շարունակ բազմաժանր հայալեզու տեսանյութեր է պատրաստում և տեղադրում յութուբում:
Այս պահին որպես անհատ վիդեոբլոգեր յութուբի հայկական շուկայում ունի ամենամեծ լսարանը` գրեթե 130 000 բաժանորդ և շուրջ 15 մլն դիտում:
Սիրելի Վլոգերներն են՝ Pewdiepie, Sobolev , Мастерская настроения, Utopia Shop։

Շողիկ Հովհաննիսյան
Վիդեոբլոգեր։Երևանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի եռալեզու թարգմանչություն բաժնի բակալավր։
Վարում է Shokblog յութուբյան ալիքը։ Այն առողջ ապրելակերպի, նիհարելու մասին է, ինչպես նաեւ իր առօրյայի եւ ճանապարհորդությունների։
Նկարահանեք հետաքրքիր և տարբերվող վիդեոպատմություններ․ դա է վլոգերի հաջողության գաղտնիքը
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ես եմ մեդիան» դպրոցի մասնակից վլոգեներ Շողիկ Հովհաննիսյանն ու Ռուբեն Եսայանը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի Արմավիր ինֆոտուն ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 10-ին անցկացրեցին վիդեոբլոգինգի դասընթաց։
Մինչ դասընթացը վլոգերները շրջեցին Արմավիր քաղաքով՝ նկարահանելով քաղաքի հետաքրքիր անկյունները։
Նրանք հյուրընկալվեցին կավագործ Ռոբերտ Մատիրոսյանին, ով վարպետության դաս անցկացրեց վլոգերների համար, ներկայացրեց կավագործության գաղտնիքները, իսկ Շողիկը փորձեց հմտանալ կավագործության ոլորտում, իսկ թե ինչպես ստացվեց՝ հանձնենք ձեր դատին։

Արմավիրի զարգացման կենտրոնում արդեն սպասում էին Վլոգերներին, ծանոթությանը հաջորդեց յութուբի ու վլոգինգի մասին քննարկումը։ Մասնակիցների թվում էին վլոգերներ, երիտասարդներ, ովքեր ցանկանում էին վարել վիդեոալիք, և ուղղակի նրանք, ովքեր Ռուբենի և Շողիկի հեևորդներն էին և հանդիպումը առիթ էր ծանոթանալու սիրելի վլոգերների հետ։
Թեմայի ընտրության հարցը հետաքրքիր քննարկման առարկա դարձավ։

Այսօր շատ վլոգերներ կան։ Նրանցից շատերը հայտնի չեն և քիչ լսարան ունեն, իսկ նրանք, ովքեր կարողանում են գրավել մեծ թվով մարդկանց ուշադրությունը, ակնհայտ է, որ նկարահանում են այնպիսի նյութեր, թեմաներ ու պատմություններ, որոնք տարբերվող են։ Ձեր շրջապատում յուրաքանչյուր բան կարող է թեմայի առիթ դառնալ՝ սկսած ճանճի վարքից, մինչև բնության արտառոց երևույթները։
Շողիկ Հովհաննիսյան
Վլոգեր
Թեմայի ընտրությանն հետևում է գործնական հատվածը, որի ժամանակ վլոգերը պատրաստում է վիդեոնյութը։ Նկարահանում հնարավոր է անել ամենահասարակ սմարթֆոնից մինչև թանկարժեք տեխնիկաներով։ Սովորաբար սկսնակներն իրենք են նկարահանում տեսանյութերը, իրենք էլ մոնտաժում են։
«Այսօր ամենամեծ ուսուցիչը Յութուբն է։
Նրան հարցրու ցանկացած բան ու նա քեզ կսովորեցնի։ Մոնտաժային ցանկացած ծրագիր հնարավոր է սովորել Յութուբի վիդեոդասերով»․ Ռուբեն Եսայան


Վլոգերները մասնակիցներին խորհուրդ տվեցին մի քանի մոնտաժային ծրագրեր և ներկայացրեցին դրանց օգտագործման հնարավորությունները։
Օրինակ՝
«Adobe Premiere» ծրագիրը բավականին լուրջ ծրագիր է, որով մոնտաժում են անգամ հոլիվուդյան ֆիլմերը, այս ծրագրով աշխատելու համար, սակայն, կարիք կա հզոր համակարգիչ ունենալ, նոթբուքի դեպքում ավելի նպատակահարմար են «Sony vegas 13+» կամ «Davinci video editor ծրագրերը»։ Սմարթֆոնով մոնտաժ անելու դեպքում, սովորաբար անվճար ծրագրերը տեսանյութի վրա գովազդ են թողնում, եթե դա չի խանգարում վլոգերին, ապա կարող է օգտվել «Inshot », «iMOVIE», «KineMaster- Video Editor» ծրագրերից։
Կարծիքներ վլոգերներից
Տպավորություններս շատ ընտիր են, մասնակիցները շատ ակտիվ էին, ստացանք մի շարք հետաքրքիր հարցեր, հուսով եմ մոտիվացրեցինք իրենց։
Ռուբեն Եսայան․ 23 տարեկան
Ես փոքր ինչ զարմացած էի, քանի որ մտքովս չէր էլ անցնում, որ Արմավիրի պատանիները այդքան հետաքրքրված են վլոգինգով։ Նրանք մեծ ոգեւորությամբ լսում էին, գրառումներ անում ու կարեւոր հարցեր բարձրացնում։ Անչափ ոգեշնչված եմ դասընթացից հետո, քանի որ համոզված եմ, որ մեր դասընթացից հետո հաստատ կլինեն խմբում մարդիկ, ովքեր կբացեն յութուբյան ալիք, կնկարեն հետաքրքիր տեսանյութեր, կբարձրացնեն շատ կարեւոր հարցեր ու կփորձեն դրանց լուծումներ տալ իրենց տեսանյութերի շնորհիվ։
Շողիկ Հովհաննիսյան․ 25 տարեկան
<<Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար>> ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Նյութի հեղինակ
Լիլիթ Գրիգորյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website