«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն փետրվարի 26-ին իրականացրեց հանրային քննարկում (Town Hall) Վանաձոր քաղաքում ՀՀ կառավարության ստանձնած 11 հանձնառություններից 4-ի շուրջ, որոնք Բաց կառավարման գործընկերությանն (ԲԿԳ) ուղղված առաջարկներից էին։
Քննարկված հանձնառությունները վերաբերում էին ջրային և հողային ռեսուրսների կառավարմանը, պետպատվերի շրջանակում բուժօգնության տրամադրմանն ու ինտեգրված սոցիալական ծառայություններին։