#Հեշթեգեր և անվտանգության կանոններ
Ֆեյսբուքում իրադարձություների մասին ինֆորմացիայի հեշտ որոնման մեթոդներից է հեշթեգերի օգտագործումը, թեև հեշթեգերի չափ դուրս շատ օգտագործումն էլ երբեմն խանգարում է (#արտահայտություն)։ Սա հնարավորություն է տալիս հեշտ որոնել նման հեշթեգով բոլոր գրառումները, հակառակ դեպքում ֆեյսբուքը հեշտացված որոնում կատարելու պարզ և արդյունավետ հնարավորություն այդքան էլ չի տալիս։
Մենք խոսեցինք տեղեկատվության փոխանցման մասին, բայց պետք չէ նաև մոռանալ անվտանգության կանոնների մասին։ Քանի որ Ֆեյսբուքը և գրեթե բոլոր սոցիալական հարթակները պահպանում են այն ինֆորմացիան, որը մենք տեղադրում ենք մեր էջերում, ուղարկում ենք որպես հաղորդագրություն, ապա պետք է զգոն և ուշադիր լինել։ Չուղարկել անձնական, բանկային, անձնագրային տվյալներ, գաղտնաբառեր, որոնք կարող են հայտնվել հակերների ձեռքում և օգտագործվել ձեր դեմ։