Արմավիր ինֆոտուն
Դասընթաց և պրակտիկա լուսանկարչությունից
Ի՞նչ նկարել, ինչպե՞ս նկարել և ինչի՞ համար նկարել։
Հուլիսի 24-ին Արմավիր ինֆոտանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա Մարդ» լրագրության ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ «Լուսանկարչական և օպերատորական հմտությունների ուսուցում» թեմայով դասընթաց, որը վարեց պրոֆեսիոնալ օպերատոր, լուսանկարիչ Գառնիկ Մելիք-Կարապետյանը։

Հանդիպման սկզբում նա ներկայացրեց լուսանկարչության, կադրի ընտրության, թեմայի ընտրության հիմնական հմտությունները։ Դասընացավարը նշեց երեք կարևոր հարցեր, որոնց պետք է պատասխանի յուրաքանչյուր նկարիչ՝ որակյալ կադրեր ստանալու համար․ Ի՞նչ նկարել, ինչպե՞ս նկարել և ինչի՞ համար նկարել։

Դասընթացավար՝ Գառնիկ Մելիք-Կարապետյան
Պրոֆեսիոնալ լուսանկարներ՝ սմարտֆոնի օգնությամբ․ սա էր դասընթացի հիմնական ուղղությունը, որը անհրաժեշտ էր յուրաքանչյուր քաղլրագրողի։
Լուսանկարիչը ներկայացրեց լույսի և ստվերի դերը լուսանկարներում, դրանց ճիշտ համադրման հմտությունները սովորեցրեց գործնական աշխատանքի միջոցով։ Դասընթացի մասնակիցները փոքրիկ ֆոտոստուդիա ստեղծեցին և տեղում սովորեցին դիմանկարի հմտությունները։


Մասնակիցները ուսումնասիրեցին նաև տարբեր լուսանկարներ, որոնք մեկնաբանում էր մասնագետն ու ներկայացնում առավելություններն ու թերությունները։
Որպես ապագա քաղլրագրողներ՝ ներկայացվեց նաև մասսայական միջոցառումներում նրանց դերն ու հմտությունները, որոնք կարող են օգտակար լինել։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնարարվեց լուսանկարների միջոցով ներկայացնել այն համայնքը, որտեղ նրանք են ապրում։

Կարևոր պայման էր,որ պետք է արվեին հետաքրքիր և օրիգինալ լուսանկարներ։

Հեղինակ՝ Անի Իվանյան
Նոր Արտագերս համայնք
Հեղինակ՝ Անի Խաչատրյան
Արևիկ համայնք
Հեղինակ՝ Լյովա Ալոյան
Արտաշար համայնք
Հեղինակ՝ Գոհար Կարապետյան
Արաքս համայնք
Հեղինակ՝ Անժելա Կարապետյան
Նորավան համայնք
Հեղինակ՝ Էմմա Բաղդասարյան
Արմավիր քաղաք
Հեղինակ՝ Հասմիկ Մկրտչյան
Արավիր քաղաք
Հեղինակ՝ Մարիամ Պետրոսյան
Արաքս համայնք

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website