Բնության ամենագեղեցիկ ստեղծագործություններից էծաղիկը: Կա կարծիք,որ ծաղիկները մարդկանց միջև փոխհարաբերությունների լավագույն միջոցն են: Մարդիկ ծաղիկները օգտագործում են որպես նվեր.երբեմն էլ որպես՝ ուրախություն,սեր,ուշադրություն արտահայտելու միջոց:
«Շատերին թվում է, թե ծաղկի հետ աշխատելը շատ հեշտ է, բայց ինչպես բոլոր աշխատանքները, այնպես էլ այս աշխատանքը ունի իր թե' լավ, թե' վատ կողմերը, պետք է շատ սիրես քո աշխատանքը, որ կարողանաս աշխատել »
Նարինե Փոլադյան
«Ծաղկի դիզայնը անմիջական շբում է բնության ամենա սիրուն մասի հետ, այնքան նուրբ ու սիրով ես աշխատում ծաղիկների հետ, որ դրանից հետո ինչ-որ չափ կյանքին էլ ես նայում տենց զգույշ ու նուրբ, ինչպես որ ծաղիկներն են»
Նելլի Գասպարյան
Նյութը պատրաստվել է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիա մարդ» լրագրության ամառային դպրոցի մասնակիցների կողմից։
Հեղինակներ՝ Քրիստինե Պետրոսյան և Վարդուհի Պետրոսյան