Արմավիրի Զարգացման Կենտրոն
Երազանքի Հետքերով
Այգեպանից մինչև ՄԻՊ ․․․
‹‹Արմավիրի զարգացման կենտրոն›› հասարակական կազմակերպության ‹‹Եզդի կանանց/աղջիկների կրթության իրավունքի խթանում›› ծրագրի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով նկարչության մրցույթ Արմավիրի մարզի տասնմեկ համայնքների դպրոցների եզդի աշակերտների մասնակցությամբ։
Միջոցառման ժամանակ ազգությամբ եզդի աշակերտները հնարավորություն ունեցան միասին խոսել իրենց երազանքների մասին գեղանկարչության լեզվով:
Նկարչությունից հետո տեղի ունեցավ նկարների բացօթյա ցուցահանդես:
Ցուցահանդեսի ավարտին մի քանի նկարների հեղինակներ ներկայացրեցին իրենց աշխատանքները:

Օրինակ Աստղիկ Նաբոյանը ցանկանում էր դառնամ մարդու իրավունքների պաշտպան:Նա համարում է, որ իրենց ազգի աղջիկները ապրում են ինչպես բանտում, նրանք զրկված են շատ իրավունքներից: Նա ցանկանում է հնարավորություն ունենալ պաշտպանել իր ազգակիցներին:

Արման Շամոյանը ցանկանում էր դառնալ ըմբշամարտիկ, իր պատկերացումներում միևնույն ժամանակ մարտի են դուրս գալիս հայ և եզդի մարզիկները և միասին հաղթում ընդհանուր թշնամուն: Արմանը իր նկարում ուղիղ գիծ է գծել, որպեսզի հայ և եզդի մարզիկները երևան նույն՝ առաջին հորիզոնականում:

Խաղաղության հաստատման հաղորդագրություն ուներ Նելլի Շամոյանի նկարը, որտեղ պատկերված մարդիկ նույն հարթության վրա էին և իրենց ձեռքին պահում էին դրոշներ: Միայն հայերի,եզդիների, և Ռուսաստանի դրոշներն էր հասցրել նկարել Նելլին ,այն հարցին, թե էլ ո՞ր երկրները կնկարեր նա պատասխանում է.
«
Բոլոր ազգերն էլ կնկարեի, անգամ թուրքերին և ադրբեջանցիներին, քանի որ ես ցանկանում եմ, որ նրանց հետ էլ խաղաղ ապրենք, այդպես ավելի երջանիկ կլինենք»:

Ի տարբերություն հայկական և ռուսական դրոշներ պահող տղաների, եզդիական դրոշ պահողը իգական սեռի ներկայացուցիչ էր, սա Նլլիի կողմից հատուկ հաղորդագրություն էր «Մեր ազգում տղաներին ավելի շատ տեղ են տալիս, այսպես ասած,կա սեռային խտրականություն, աղջիկ նկարելով ես ուզում եմ ասել, որ բացի տղայից ,մեր ազգին կարող է ներկայացնել նաև աջիկը»:
Book design is the art of incorporating the content, style, format, design, and sequence of the various components of a book into a coherent whole. In the words of Jan Tschichold, "methods and rules upon which it is impossible to improve, have been developed over centuries. To produce perfect books, these rules have to be brought back to life and applied."
Front matter, or preliminaries, is the first section of a book, and is usually the smallest section in terms of the number of pages. Each page is counted, but no folio or page number is expressed, or printed, on either display pages or blank pages.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website