Հոկտեմբերի 21․ 2019
Երկուշաբթի
Հարցերի դեպքում զանգահարել
+374 77381606
Արմավիր ինֆոտուն
ծրագիր
15։00 - 17։00
ԱԶԿ ՀԿ գրասենյակ
Ք․ Արմավիր, Շահումյան 68 Ա
Մշակույթի կառավարման
խնդիրներն ու հեռանկարները
ՀՀ-ում
Բանախոս
Աշոտ Հարությունյան
Թանգարանագետ, Հովհ. Թումանայանի թանգարանի փոխտնօրեն
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 21-ին ժամը 15։00 –ին հրավիրում է թանգարանագետ, Հովհ. Թումանայանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանի հետ « Մշակույթի կառավարման խնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում » թեմայով հանդիպմանը։
Հանդիպման ժամանակ թանգարանագետը կներկայացնի․
Մշակութային կառավարման մեխանիզմները ՀՀ-ում։
Համայնքի, քաղաքի, գյուղի, թաղամասի, բակի, ընտանիքի մշակութային կարողության, ժառանգության մասին:
Ինչպես կարելի է կենցաղավարման հասարակ պայմաններից վեր հանել մշակութային ժառանգության ռեսուրսներ, մշակել դրանք և դարձնել մրցունակ վաճառույթ՝ ծառայություն կամ ապրանք:
Մշակութային ապրանքների և ծառայությունների համայնքային և հայաստանյան շուկայի մասին, դրա առաջարկների բովանդակության, գիտականության և գրավչության մասին:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website