Մեդիա տուր
Երևանում
Oգոստոսի 29, 2019
Շանթ ՀԸ
Նկարահանման տաղավար, լուսավրող տեխնիկաներ, տեսանկարահանող հսկա սարքեր և սիրված ու ճանաչված հաղորդավարներ․ Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության Արմավիր ինֆոտուն ծրագրի <<Մեդիա մարդ>> լրագրության ամառային դպրոցի մասնակիցները <<Շանթ>> հեռուստաընկերության <<Առավոտ լուսո>> ծրագրի ուղիղ եթերի նկարահանման տաղավարում են։

Հաղորդավարների անմիջական խոսքը տեսախցիկից այն կողմ գտնվող հեռուստադիտողների հետ, եղանակի տեսությունը ներկայացնող հաղորդավարուհին կանաչ ֆոնի մոտ, ադմինիստրացիայի արագ և թիմային աշխատանքը ապագա լրագրողների համար հետաքրքիր վարպետության դաս դարձավ։
Արմավիրի մարզի համայնքներից եկած աշակերտները և ուսանողները առաջին անգամ էին նկարահանման տաղավարում։ Նրանց հատկապես հետաքրքիր էր մեկ սենյակում մի քանի հաղորդման համար պատրաստված նկարահանման տաղավարները։
Մեր մասին
Լրագրության ամառային դպրոցը հնարավորություն է տալիս 16-ից բարձ տարիքի անձանց ստանալ այդ մասնագիտության հետ կապված բազային գիտելիքներ, հոդվածներ գրելու հմտություններ ունենալ։
Նրանք սովորում են լուսանկարչություն, օպերատորություն, մոնտաժային և մուլտիմեդիա նյութեր պատրաստելու հմտություններ։
Դպրոցի մասնակիցները ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցան այցելելու նաև Երևանյան հեռուստառադիոընկերություններ։
<<Մեդիա մարդ>> լրագրության ամառային դպրոցի մասնակիցների երկրորդ կանգառը «Շողակաթ» հեռուստաընկերությունն էր, որտեղ ճանաչողական շրջայցին հետևեց լրագրող Աննա Սարգսյանի հետ վարպետության դասը։
Մեր հաղորդաշար համար շատ կարևոր են հյուրերը, քանի որ ցանկանում ենք գիտելիք փոխանցել մարդկանց, և կարևոր է, որ մեր հյուրերն էլ այդ գիտելիքի կրողը լինեն։
- Աննա Սարգսյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հյուրերին դիմավորեց Լուսինե Գրիգորյանը։ Մասնակիցների հետ նա քննարկեց Մեդիա դպրոցի շրջանակներում տեղի ունեցած դասընթացները, թարմացրեց մեդիագրագիտության և քննադատական մտածողության մասին գիտելիքները։
Նա փոքրիկ տուր կազմակերպեց նաև կենտրոնում՝ ներկայացնելով գործունեության ոլորտն ու աշխատակիցներին։
Լրատվական ռադիո․ 106․5
Լրատվական ռադիո հյուրընկալված խումբը հնարավորություն ստացավ ներկա լինելու լուրերի ձայնագրման և մոնտաժային աշխատանքներին։
Այն պահին, երբ խումբը ստուդիայում էր, ռադիոհաղոդավար, լրագրող Գառնիկ Զաքարյանը աշխատում էր օրվա լրահոսի ձայնագրության վրա։ Նա աշխատանքին զուգահեռ վարպետության դաս անցկացրեց լրագրությամբ հետքրքրված խմբի համար, որոնցից ոմանք, գուցե, ապագայում ընտրեն հենց ռադիոհաղորդավարի մասնագիտությունը։
106․5
Լրագրող Սաթեն Միքայելյանը ներկայացրեց ռադիոյի մասին հետաքրքիր տեղեկություններ։ Նա հատկապես առանձնացրեց վերջին շրջանում օնլայն բաժանորդագրության հնարավորությունը, որը թույլ է տալիս անմիջական կապ հաստատել լսարանի հետ, գնահատել նրանց կարիքներն ու հետաքրքրությունները։
Մենք աշխատում ենք ավելի հասուն տարիքի լսարանի համար,որոնց հետաքրքիր է լսել վերլուծություններ, կարծիքներ։
Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար ծրագիրըքաղաքացիների համար ավելի հասանելի էդարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։







This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website