Ինչ- որ բան կարդալիս, դիտելիս, լսելիս ցանկացած միջավայրում, և իրավիճակում պետք է ինֆորմացիան ընդունել քննադատական մտածողությամբ։ Դրա համար կան մի քանի կարևոր հարցեր, որոնց պատասխանելով հնարավոր է ճիշտ վերլուծել ինֆորմացիան․ ո՞վ է ասել, ո՞րն է ինֆորմացիայի սկզբնաղբյուրը, արդյո՞ք ներկայացված տվյալները իրական են, թե՝ ոչ։
Վերջին շրջանում ամենահայտնի մեդիա մանիպուլացիաներից էր Վերսալի պալատի հրդեհի մասին տարածված ինֆորմացիան։ Լուր տարածվեց ,որ Վերսալի պալատը հրդեհվել է: Այդ լուրը տարածվեց Փարիզի Աստվածամոր տաճարի վառվելուց մեկ շաբաթ հետո, քանի որ էմոցիոնալ ֆոն կար: Ինֆորմացիայի տարածումից հետո հասարակության մեջ իրարանցում սկսվեց: Տարբեր դավադրության տեսություններ ներկայացվցին, քաղաքական ֆոն հաղորդվեց, փորձեցին երկու հրդեհների մեջ կապ փնտրել և այլն։ Սակայն իրականում վառվել էր ոչ թե պալատը,այլ դրան մոտ գտնվող ինչ-որ շինություն:
Այս իրադարձության մասին մեդիայում հայտնվում էին այսպիսի վերնագրեր .«
Սարսափելի և բացառիկ դեպք», «
Վերսալում ուժեղ հրդեհ էր»: Ընդ որում նման վերնագրերը,որոնք ապակողմնորոշում են լսարանին, հատուկ կարող են արվել լրագրողների և խմբագիրների կողմից,որպեսզի կայքերում դիտումներ ապահովեն։