If a building becomes architecture, then it is art
ՆՊԱՏԱԿ (Project goal)

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել եւ հանրության լայն շերտերին ներկայացնել Արմավիրի մարզի համայնքներում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտի խնդիրները քաղլրագրության եւ վիդեոբլոգինգի միջոցով։

Խնդիրներ
Խնդիր 1
Համախմբել վերընշված ոլորտով հետաքրքրված մինչեւ 16-30 տարիքային խմբի մինչեւ 15 երիտասարդներին, ովքեր ունեն իրազեկվածության ցածր մակարդակ նշված ոլորտի խնդիրների վերաբերյալ եւ պատրաստ են մեկ օր անցկացնել ոլորտի ներկյացուցչի դերում և ուսումնասիրել խնդիրները։

Խնդիր 2
Զարգացնել մասնակիցների կարողությունները խնդիրներ վերհանելու, դրանք ձեւակերպելու եւ հասցեական ներկայացնելու պրոցեսում՝ դասընթացների, վարժանքների, փորձի փոխանակման հանդիպումների միջոցով


Խնդիր 3
Հավաքագրել եւ հանրայնացնել ոլորտում առկա խնդիրները, մասնակիցների մեկ օր ոլորտի ներկայացուցչի հետ կամ դերում անցկացնելու միջոցով։

Գործողություն.Խնդիր 1
1
Պայմանավորվածությունների ձեռք բերում ոլորտի ներկայացուցիչների հետ։
2
Մասնակիցների հավաքագրում հայտի տարածման միջոցով։
Գործողություններ.Խնդիր 2
1
Առաջին դասընթացի կազմակերպում եւ անցկացում՝ ծրագրին ծանոթացման, թիմի ձեւավորման նպատակով։
2
Խնդիրների վերհանման, դրանց ճիշտ լուսաբանման եւ հասցեավորման թեմայով դասընթացների կազմակերպում եւ անցկացում ։
3
Վիդեոբլոգինգի, մուլտիմեդիա լրագրության թեմայով երկու հանդիպման կազմակերպում եւ անցկացում։
4
Ընտրված ֆորմատի վերաբերյալ տեխնիկական մասով հանդիպման կազմակերպում եւ անցկացում։
Գործողություններ.Խնդիր 3
1
Մեկօրյա <<հետազոտական>> հանդիպման կազմակերպում։
2
Հավաքագրված նյութերի խմբագրում՝ մոնտաժ։
3
Պատրաստի նյութերի հրապարակում՝ հանրայնացում։
4
հավաքագրված խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպում։

Ծրագրի Փուլերը

Առաջին փուլում կզարգացնենք մասնակիցների կարողությունները խնդիրներ վերհանելու դրանց հետ աշխատելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու ուղղությամբ։

Երկրոդ Փուլում մասնակիցները կծանոթանան Վիդեոբլոգիբգի, մուլտիմեդիա լրագրության ու քաղլրագրության ֆորմատներին, եւ մեկ օր ընտրված ոլորտի ներկայացուցչի դերում անցկացնելու ընթացքում կհավաքագրեն առաջացած խնդիրները ստացած հմտությունները կիրառելով եւ կպատրաստեն մեդիա նյութեր։

Երրորդ փուլում պատրաստված նյութերը կհրապարակվեն ու կտարածվեն սոցիալայկան մեդիայի հնարավոր հարթակներում, կկազմակերպվի քննարկում ոլորտի ներկայացուցիչների եւ հետաքրքրված անձանց հետ՝ խնդիրները ներկայացնելու եւ լուծման հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով։

888000 դ.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website