Էլեն Առաքելյան
Հեղինակ

ԿԱՄԱՎՈՐԸ

Կամավորների դերն ու նշանակությունը մեծ է մեր ժամանակներում: Կամավորները հասարակական նշանակություն և սոցիալական ուղղվածություն ունեցող, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր աշխատանք են կատարում:
Կամավորները աշխատում են տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ:
ՏԻՄ-երի հետ համագործակցություը այդքան սերտ չէ, սակայն որևէ օգնություն պետք գալու դեպքում, օրինակ, երբ ծրագրերի ժամանակ պետք է լինում այս կամ այն տարածքը նրանք օժանդակում են, իսկ պետք եկած դեպքում, իրենց են դիմում որևէ օգնության համար (խոսքը վերաբերվում է կամավորական աշխատանք իրականացնելու նպատակով ռեսուրսներ տրամադրելուն):
Անին ևս կամավոր է, նրա խոսքով՝ կամավորական աշխատանքները իր համար ճանապարհ հարթեցին դեպի գիտակից ու կայացած աշխարհ։
«Կամավորական աշխատանքների մեջ ընդգրկվել եմ դեռևս 2018թվականի փետրվար ամսից։Կամավորական աշխատանքներ կատարել և կատարում եմ տարբեր կառույցներում՝ Teach for Armenia, ՄԻՏՔ ՀԿ, DNA.ngo, ԱԶԿ ՀԿ, Արևատուն ՀԿ » - նշեց Անին:
Կամավոր
Անի Խաչատրյան
Կամավորների դերը շատ մեծ է ցանկացած աշխատանքում։ Նա այն անձն է, ով ինքնակամ գալիս և կատարում է որևէ աշխատանք, իսկ սեփական կամքը ենթադրում է որ գործը կատարում են լավագույն կերպով։Կամավորները հզոր ուժ են ցանկացած բնագավառում։
Կամավորությունների շնորհիվ է, որ այսօր ունեմ լայն մտահորիզոն, կայուն գործնական գիտելիքներ, մեծ փորձ,ինչը երբևէ չէի կարող գտնել:
Համահայկական կամավորական միության կամավորները




Համահայկական կամավորական միության նախագահ Սևակ Կարապետյանիը խոսեց միության կատարած աշխատանքների, ծրագրերի և համագործակցությունների մասին:



Սևակ Կարապետյան
Համահայկական կամավորական միության նախագահ
Իրենց պատմությունը ներկայացրեցին նաև ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղի կամավորներ Դիանան և Թամարան:
Դիանան դեռ վաղ տարիքից եղել է Արմավիրի սկաուտական կազմակերպության կամավորներից, ընկերների հետ միասին շատ աշխատանքներ են իրականցրել թե ՛ իրենց քաղաքում և թե ՛ քաղաքից դուրս։
Կամավոր
Դիանա Վերանյան
Կամավորների դերը շատ կարևոր է հայրենքի, պետության, համայքնի գործունեության մեջ։
Ցավալի է նշել, բայց հայրենքի պաշտպանության գործում կամավորական ուժերը մեծ դեր են ունեցել։ Կամավորական աշխատանքները մարդկանց ամեն բան կարող են տալ, սկսած ինքնակրթվելուց, զարգացվածությունից, ինչու ոչ այդ աշխատանքների ընթացքում ձեռքբերած լավ ընկերներ:
Կամավոր
Թամարա Սարգսյան
Քանի որ սկաուտ եմ, հիմնականում սկաուտական կազմակերպության շրջանակներում եմ իրականացնում կամավորություն։ Թարգմանություններ եմ արել նաև վիքիմեդիայի համար։
Կամավորությունը,մանավանդ մեր իրականության մեջ, ինքնազարգացման ու սեփական եսը գտնելու լավագույն միջոցն է։ Օգնում է դեռ պատանի տարիքից ինքնարտահայտվել, հավատալ, որ ինչ որ բանի պետք ես ու կարող ես աշխարհը դեպի լավը փոխել ու քո փոքր, բայց կարևոր հետքը ունենալ այդ փոփոխություններում ։
Ամենաառաջինը կամավորության շնորհիվ ես ձեռք բերեցի իմ կյանքի ընկերներին` անփոխարինելի մարդիկ, ովքեր իմ կյանքում առաջնային դեր են խաղում։ Հետո անմոռանալի հիշողություններ ու փորձ, որ էլ ոչ մի տեղ չէի կարողանա ձեռք բերել:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website