ԱՐՄԱՎԻՐ ԻՆՖՈՏՈՒՆ
«Ինֆոլուր» խումբը մեկնարկեց իր աշխատանքները
Մենք լրագրությումբ և մեդիագրագիտությամբ հետաքրքրված երիտասարդներին վերապատրաստում ենք որպես քաղաքացիական լրագրողներ:
Tilda Publishing
create your own block from scratch

Արմավիր ինֆոտունը գործարկվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում:

Մենք իրականացնում ենք «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագրի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։


Մեր խմբում ներգրավված են ինչպես ինֆոտան ակտիվ կամավորներ՝ նախկինում լրագրության դասընթացներին ներգրավված, այնպես էլ ոլորտում առաջին անգամ փորձառություն ձեռք բերող երիտասարդներ:
Խմբի գլխավոր նպատակն է հետաքրքիր մեդիա նյութերի ստեղծումը, որով կներկայացնեն Արմավիրի մարզը տարբեր տեսանկյուններից:

Մինչ նյութերի պատրաստումը քաղլրագրողները մասնակցեցին երկօրյա սեմինարին՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողմից զինվելով նոր գիտելիքներով՝ առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
Մեր դասընթացավարները
Տիգրան Պասկևիչյան
Գրող, լրագրող, հասարակական գործիչ, վավերագրող:
Անժելա Ստեփանյան
Լրագրող:
Անի Հովհաննիսյան
Լրագրող:
Գեմաֆին Գասպարյան
Գրող, պրոդյուսեր, հասարակական գործիչ:
Տիգրան Պասկևիչյան

Լրագրողի, խմբագրի, վավերագրի երկարամյա աշխատանքային փորձը պարոն Պասկևիչյանը ներկայացրեց քաղլրագրողներին:

Նա խոսեց ժամանակակից աշխարհում լրագրության դերի, ֆորմատների և այն գործիքների մասին, որոնք հնարավորություն են տալիս ստանալ պրոֆեսիոնալ մեդիա արտադրանք թե՛ բովանդակության առումով, թե՛ հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:

Ժամանակակից լրագրության մասին խոսելով՝ նա այն համեմատեց խորհրդային և հետխորհրդային շրջանի հետ, որոնք տեխնիկական և բովանդակային առումով բավականին տարբերություն ունեն:

Մեր հյուրը մասնակիցների հետ քննարկեց նաև այն խնդիրները, որոնք առկա են մարզում, ներկայացրեց համայնքային խնդիրները բարձրաձայնելու կարևորությունը երկրի զարգացման ապակենտրոնացման համար:

Անժելա Ստեփանյան
Արմավիրի մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերության լրագրողը մեդիադաշտում ունի մոտ 20 տարվա փորձ, թղթակցում է նաև այլ հեռուստաընկերությունների հետ՝ որպես մարզային լրագրող:
Մեր հյուրը խոսեց մարզային լրագրության առանձնահատկության և կարևորության մասին, նա երիտասարդներին ներկայացրեց, թե ինչ է մեդիան, ով է քաղաքացիական լրագրողը և ինչ պարտականություններ ու իրավունքներ ունի: Մասնակիցները իրենց հուզող հարցերը ուղղեցին բանախոսին, վերջինս էլ, կիսվելով իր փորձով, խորհուրդներ տվեց, թե ինչպես է պետք գործել՝ որպես քաղաքացիական լրագրող, ինչպես վերհանել խնդիրները, որոնք կարող են լուծվել կամ լուծման գործընթացի մեջ մտնել։
Մասնագետը խորհուրդ տվեց, որ քաղ. լրագրողները հետևողական լինեն այն գործընթացին, որը մեկնարկելու են, գործին մոտենան սիրով և, ամենակարևորը, լինեն անշահախնդիր, անկողմնակալ, քանի որ պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանքը պետության ու հասարակության շահերի պաշտպանության համար է։
Անի Հովհաննիսյան
Ունենալով հետաքննական լրագրության ուղղվածություն՝ Hetq.am կայքի լրագրողն ավելի հաճախ է օգտվում տեղեկատվական աղբյուրներից, ճշգրտում, ուսումնասիրում առկա նյութերը:
Այս փորձով նա կիսվեց նաև Արմավիր ինֆոտան քաղլրագրողների հետ ու ներկայացրեց տեղեկատվության հավաքագրման մեթոդներն ու բաց հարթակները: Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում կատարել գործնական աշխատանք, որի ընթացքում ուսումնասիրեցին այն կայքերը, որոնք առավել հաճախ են օգտագործում ոլորտի ներկայացուցիչները՝ տեղեկատվություն ստանալու, ճշգրտելու համար:
Լրագրողը ներկայացրեց նաև հետաքննական լրագրության առանձնահատկությունները, դրա դերը ոլորտում, հանրության շահերի պաշտպանության, կառավարությունների որոշումների կայացման և դատական գործընթացներում ազդեցության մասին:
Գեմաֆին Գասպարյան
2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից հիմնադրված Բուն գիտամշակութային հիմնադրամի «Բուն» բազմահարթակ մեդիան մտահորիզոնն ընդլայնել ցանկացող, ստեղծագործ մարդկանց համար է:
Հիմնադիրներից Գեմաֆին Գասպարյանին մենք հյուրընկալեցինք Ինֆոտանը, ով իր ստեղծած մեդիայի օրինակով ներկայացրեց նյութի կառուցման և հանրայնացման թեման: Նա մասնակիցներին խորհուրդ տվեց, որպեսզի հնարավորինս շատ օգտվեն օնլայն հարթակների տված հնարավորությունից՝ կրթական, անձի զարգացման տեսանկյունից՝ հիշելով, որ օնլայն հարթակում, տարածության, ինտերնետ հասնելիության և տեխնիկական ապահովության պարագայում, բոլորն ունեն հավասար հնարավորություններ՝ անկախ իրենց բնակավայրից:
Մեր հյուրը տրամադրեց նաև կոնտակտներ, որով հաղորդումների գաղափարներ ունեցող երիտասարդները կկարողանան ներկայացնել իրենց միտքը, որն ընդունվելու պարագայում Բուն TV-ն կհամագործակցի իրենց հետ:
Մենթորներ
Աշխատանքի ընթացքում քաղլրագրողներին ուղղորդելու են երեք մենթորներ, ովքեր փորձառու լրագրողներ են:
Մկրտիչ Կարապետյան
Լրագրող, Civilnet
Անուշ Տիտանյան
Լրագրող, Boon TV
Արման Գալոյան
Լրագրող, Aliq Media
Մենթորները նույնպես հյուրընկալվել էին հանդիպմանը: Նրանք ծանոթացան երիտասարդների հետ, միասին իրականացրին մտագրոհ մարզում առկա խնդիրների մասին, որոնք կարելի էր ներկայացնել մեդիա նյութի տեսքով: Ըստ թեմաների՝ բաժանվեցին երեք մասի, և յուրաքանչյուր մենթոր աշխատեց մի խմբի հետ: Նրանք վերջնական ընտրեցին թեման, կատարեցին աշխատանքի պլանավորում և բաժանում:
+(374) 237 23034
https://armavirdc.org/
Ք. Արմավիր, Շահումյան 68Ա
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website