Շատ մարդիկ կան, որոնց դեռ հասու չէ ինտերնետային լրատվամիջոցներից օգտվելը, նրանք այն սերունդն են, որոնց համար անմիջապես թղթից ընթերցելը ավելի գերադասելի է, մենք աշխատում ենք հենց այդ ընթերցողների համար, բացի այդ թերթի ինֆորմացիան, կարծում եմ,հավերժ կարող է պահպանվել, իսկ համացանցում այսօրվա հոդվածը տարիներ հետո դժվար թե հասու լինի։ Իմ աշխատանքների համար ես օգտվել եմ երեսունականների թերթերից, որոնք հասել են մեր օրեր,իսկ ինտերնետը այդ հնարավորությունը չէր տա։