Արմավիր ինֆոտան «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի մասնակիցները հունիսի 23-ին այցելեցին Արմավիրի մարզային ԱԼՏ հեռուստաընկերություն։
Այցելության նպատակն էր ծանոթանալ պատկերային մեդիայի աշխատանքին, հեռուստաընկերության տեխնիկական հնարավորություններին։ ԱԼՏ հեռուստաընկերության լրագրող, խմբագիր Անժելա Ստեփանյանը քաղլրագրողների հետ կիսվեց իր փորձով, ներկայացրեց հեռուստաընկերության հիմնադրումն ու անցած ճանապարհը։ Նկարահանման տաղավարում մասնակիցները հնարավորություն ստացան տեսնելու նկարահանող տարբեր սարքեր, որոնք կադրից դուրս են եղել միշտ։ Ծանոթացան լուսավորման, ձայնագրման, նկարահանման տեխնիկաներին։
ԱԼՏ հեռուստաընկերությունում նրանք տեսան,թե ինչպես են եթեր հեռարձակվում հաղորդումները։ Այցելության ընթացքում քաղլրագրողները ուսումնասիրեցին նաև հեռուստաընկերության արխիվը, ձայնադարանը։
Հեռուստաընկերությունում բոլոր աշխատողները ունեն իրենց տեղը։ Եթե մեկը թերանա իր գործում, մյուսը կլրացնի նրան։ Գնահատում եմ լրագրողի աշխատանքը։ Նա ամփոփում է այն աշխատանքը, որը կատարել են ամբողջ օրվա ընթացքում։ ԱԼՏ-ում հատկապես հետաքրքիր էր կահավորումը։ Ինձ համար գրեթե նորություն չկար։ Ես «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի ժամանակ լավ ուսումնասիրել եմ լրագրողի աշխատանքի հետ կապված ամեն բան։ Ուրախ էի նորից վերհիշել և ամրապնդել գիտելիքներս։
Վարդուհի Պետրոսյան
Արմավիր ինֆոտան քաղլրագրող
Ձայնադարանում
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու մոնտաժային ծրագրին և սովորեցին մի քանի հիմնական հնարք։
Անժելա Ստեփանյանը ներկայացրեց նաև հեռուստատեսային մեդիայի աշխատանքի առանձնահատկությունները, պատկերի, օպերատորի հետ աշխատելու կարևոր խորհուրդներ տվեց։