Ֆորս մաժորային ՏԻՄ կառավարում
Մենք ամփոփում ենք ՀՀ Արմավիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 2020 թվականի որոշումները
2020 թվականը ֆորս մաժորային տարի էր ամբողջ աշխարհի համար, բայց այն երկու անգամ ավելի բարդ ընթացք ունեցավ Հայաստանի համար՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով և հանկարծակի սանձազերծված պատերազմով։
Պատերազմի ու համաճարակի թոհուբոհում կառավարությունը՝ իր բոլոր ճյուղերով ստիպված էր աշխատել ավելի լարված ու ծանրաբեռնված քան երբևէ։
Տարին արդեն ավարտվել է, բայց չի պակասել պատկան մարմինների կողմից ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը. Նպատակն է՝ և՛ երկիրը, և՛ ժողովրդին հանել հոգեկան ու տնտեսական ճգնաժամային վիճակից։

Ուսումնասիրելով առկա բաց տվյալները՝ մենք ամփոփում ենք Արմավիրի տեղական ինքնակառավարման մարմինների 2020 թվականի աշխատանքը:

Այդ տվյալները ներկայացված են համայնքապետարանի պաշտոնական Armavircity.am կայքում:

1.450.000 դրամ

Բնակիչներին հատկացված դրամական օգնություն
Հարկ է նշել, որ համաճարակային և պատերազմական իրավիճակում համայնքային աշխատանքները չեն կորցրել իրենց դինամիկան, շարունակվել է բարեկարգումը և որոշ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ըստ հրապարակված ավագանու որոշումների՝ նախորդ տարիների համեմատ օգությունների տրամադրման բյուջեն ավելի մեծ է եղել:
2020 թվականի ընթացքում Արմավիրի ավագանին օգնությունների հատկացման ծրագրերի համար տրամադրել է 1.450.000 դրամ գումար։
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 136 որոշումով հաստատվել է Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն, որի եկամուտները կազմելու էին 1069725,2 հազար դրամ:
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2020թ. նախատեսված աշխատավարձի ֆոնդը՝ ըստ համայնքապետարանների աշխատակազմերի, ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների` 31.12.2020 թ. դրությամբ:
101104

Համայնքապետարանի աշխ.ֆոնդը
112743,3

Ենթակա բյուջետային հիմնարկների աշխ. Ֆոնդը
497249,2

ՀՈԱԿ-ների աշխ. ֆոնդը
711096,50

Աշխատանքային ընդհանուր ֆոնդը
2020 թվականի դեկտեմբերի 25֊-ի ավագանու հերթական նիստի թիվ 100-Ա որոշումը վերաբերում էր Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելուն:
Նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին Դավիթ Խուդաթյանը, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մարզային պաշտոնյաներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ և շատ այլ հյուրեր Ջանֆիդա համայնքում ներկա գտնվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27֊-ից պատերազմական գործողություններում զոհված հերոսներին նվիրված հիշատակի միջոցառմանը, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին հերոսների շիրիմներին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհեց "Արցախի հերոս" բարձրագույն կոչում։
Տեսանյութը «Ժամը» լրատվականի:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website