Ցուցահանդես՝ նվիրված Արմավիր քաղաքի ճարտարապետությանը

Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների ոգևորեց քաղաքի մասին ցուցահանդես իրականացնելու գաղափարը:

Ծրագրին միացան լուսանկարչության սիրահարները և ներկայացրեցին քաղաքին բնորոշ շենք-շինությունները:

Իսկ այս նյութով ներկայացվում է պատմություն՝ դեռևս պահպանված և պատմության գիրկն անցած կառույցներից:

Մի քանի լուսանկարներ Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից:

Մի փոքր պատմություն
Արմավիրը որպես քաղաք 90 տարվա պատմություն ունի
Բնակության հետքերը տարածաշրջանում տանում են շատ ավելի հեռուն՝ դեպի Վանի թագավորություն, երբ Երվանդունիները մ.թ.ա. 4-1-ին դարերում բլուրի վրա հիմնեցին Արմավիր մայրաքաղաքը:
Պատմական Արմավիր քաղաքը ներկայիս քաղաքից 7-8 կմ հարավ-արևմուտքում է գտնվում:
1931 թվականի հունիսի 26-ին կատարվեց Հոկտեմբերյան քաղաքի հիմնդրումը։
Դրվեց աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի շենքի հիմքը
(շենքը կանգուն չէ):

Նախկին մեկ կամ երկու հարկանի բարաքատիպ կացարանների, ծուռումուռ փողոցների փոխարեն, քսաներորդ դարի վերջերից արդեն Արմավիրը դառնում է ժամանակակից քաղաք՝ զարգանալու մեծ հնարավորություններով:
1927 թվականին կառուցվեց և շահագործման հանձնվեց երկաթուղային կայարանի շենքը, որը ուներ սպասարան, ճաշարան, վարսավիրանոց, տեխնիկական գրասենյակներ և այլ օբյեկտներ: 1963 թվականին կառուցվեց և շահագործման հանձնվեց ապրաքային բակը, 1964 թվականին տեղադրվեց կիսաավտոմատ ուղեկապ: 1965-ին Մասիսից մինչև Լենինական կատարվեց երկաթգծի կապիտալ վերանորոգում: 1966-ի հունվարից էլեկտրաֆիկացվեց Երևան-Հոկտեմբերյան գիծը, իսկ 1967-ի նոյեմբերին էլեկտրաֆիկացվեց Մասիս-Լենինական երկաթուղային ուղեմասը:
Երկաթուղային կայարանը նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանը 1927 թ.։ Կայարանի հարևանությամբ դեռևս իր գոյությունն է պահպանում 1903 թ. կառուցված կայարանի հին վարչական շենքը, ինչպես նաև 1902 թ. կառուցած ջրհան կայանը որը ժամանակին ջրով էր ապահովում ամբողջ շրջանը։
1931 թվականի հունիսի 26-ին, հանդիսավոր պայմաններում կատարվեց Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրման արարողությունը՝ շրջանային գործադիր կոմիտեի շենքի հիմնադրումով: Հայաստանի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության 1935 թվականի հունվարի 3-ի «ՀՍՍՀ բնակավայրերի հին անունները փոխելու և նոր անուններով կոչելու մասին» որոշմամբ Սարդարապատը վերանվանվեց Հոկտենբերյան, իսկ Ղուրդուղուլու շրջանը՝ Հոկտեմբերյանի շրջան: 1932-1940-ական թթ Հոկտեմբերյանում կատարվեցին շինարարական լայն աշխատանքներ: Կառուցվեցին և շահագործման հանձնեցին գործադիր կոմիտեի, միլիցիայի, կապի բաժանմունքի, զինկոմիսարիատի, հյուրանոցի և բնակելի պետական մի շարք շենքեր, ձևավորվեց նաև քաղաքի կենտրոնական թաղամասը:
Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ում մտահղացումով քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի (հաշվի էին առել այն փաստը որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան)։
Հետագայում Թամանյանի աջակցությամբ քաղաքի հատակագիծը նախապատրաստել է ինժեներ-գեոդիզիստ Լևոն Մանուչարյանը: Հոկտեմբերյանը դեռևս զարգացման առաջին շրջանից ունեցել է հատակագիծ, որը կազմել է ականավոր ճարտարապետ Մ. Մազմանյանը: Հետպատերազմյան տասը տարիների (1946-1956թթ) զարգացման համար Հոկտեմբերյան քաղաքի հատակագիծը կազմել է Հայկական ՍՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետ Պարույր Խոյեցյանը: 1956-1958 թվականներին ճարտարապետ Ռոզա Գրիգորյանի ղեկավարությամբ կազմեց Հոկտեմբերյան քաղաքի նոր հատակագիծը. տնտեսական հիմնավորումը կատարել է տնտեսագետ Ս. Հակոբջանյանը: Հետագա տարիներին քաղաքի գլխավոր հատակագիծը երկու անգամ վերակազմվել է ճարտարապետներ Պ. Խոյեցյանի և Ռ. Գրիգոյանի կողմից, սակայն հիմնականում պահպանվել է նախկինի հատակագծային կառուցվածքը:
Շինարարության կոլեկտիվը 1967 թվականի նոյեմբերի 7-ին Հոկտեմբերյանում շահագործման հանձնեց ճարտարապետ Գ. Աղբալյանի նախագծով կառուցված ծածկած շուկան, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 1964 թվականին:
Կոնյակի գործարանի շինարարությունը սկսվել է 1957 թվականից: 1963-ին շահագործման են հանձնվել կոնյակի սպիրտի հնեցման մառանը, մեխանկական և տակառագործական արտադրամասերը, իսկ 1965-ին կոնյակի-սպիրտի թորման արտադրամասը:
Կոնյակի գործարանի սպիրտի մշակման և պահպանման արտադրամասն առաջինն է եղել Սովետական միությունում, որ ունեցել է 1,5 միլիոն դեկալիտր կարողություն: Արտադրամասի երկարությունը 190, լայնությունը՝ 42 մետր է, իսկ բարձրությունը՝ չորս հարկ: Բացի կոնյակագործությունից, գործարանն զբաղվում է նաև գինեգործությամբ:
Արմավիր քաղաքի Կարմիր կամուրջը
Արմավիր ինֆոտուն
(0237) 23034
Արմավիր ինֆոտուն / Armavir Infotun
ՀՀ, ք. Արմավիր, Շահումյան 68Ա
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website