Արմավիր ինֆոտուն
Արմավիր Art
Մշակութային փառատոն նվիրված

Երիտասարդների միջազգային օրվան
Օգոստոսի 12-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ «ԱրմավիրArt» մշակութային փառատոնը, որը կազմակեպվել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Արմավիր ինֆոտուն» ծրագրի շրջանակներում Արմավիր քաղաքի համայնքապետարանի աջակցությամբ։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված փառատոնի նպատակն էր ներկայացնել Արմավիրի մարզում մշակույթի ոլորտի ամենատարբեր ճյուղերում ներգրավված երիտասարդներին։ Փառատոնի պատվավոր հյուրերից էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն ՝ Դեբորա Գրիսեն և ծրագրերի ղեկավար Արթուր Դրամփյանը։

Փառատոնի մեկնարկը տրվեց Արմավիր քաղաքի մշակույթի տանը Նորակերտ համայնքի «Արտիշոկ» թատերախմբի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացմամբ, գեղարվեստական ղեկավար՝ Գրիշա Մնոյան։
Այնուհետև Արմավիրի քաղաքային այգում տեղի ունեցավ ցուցահանդես։ Ներկայացված էին հասարակական կազմակերպություններ, ստեղծագործկան խմբեր, արվեստի կենտրոններ, միջնակարգ դպրոցներ, անհատ ստեղծագործողների հավաքածուներ, գեղանկարների ցուցադրություն, ֆոտոցուցահանդես, ֆիլմի ցուցադրություն և այլն։
«Գարուն ա»

ստեղծագործական խումբ
Բրուտ Ռոբերտ Մարտիրոսյան
Հյուսն Արտակ Պետրոսյան
Նորավան համայնքի միջնակարգ դպրոց
Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոց
Արմավիր քաղաքի արվեստի դպրոց
ՌԱԿ երիտասարդական ակումբ
«Ընտանիք և համայնք»
հասարակական կազմակերպություն
«Արևածագ» հաշմանդամություն ունեցող
երեխաների աջակցության կենտրոն
#Դուխով_Արվեստ ֆոտոցուցահանդես` նվիրված Արմավիրում տեղի ունեցած հեղափոխական ցույցերին:
Փառատոնը հետաքրքիր էր նաև փոքրիկների համար: Արմավիր քաղաքի Խատուտիկ մանկական
խանութ -սրահի ուրախ մուլտհերոսները ապահովեցին նրանց հաճելի ժամանցը:
ԱրմավիրArt փառատոնի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան լուսանկարվել բացօթյա
ֆոլկ- ֆոտոստուդիայում:
ԱրմավիրArt փառատոնի ժամանակ
իրենց ստեղծագործությունները
ներկայացրեցին նաև Արմավիրի մարզի գեղանկարիչները:
ԱրմավիրArt մշակութային փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով, որի ժամանակ հյուրերին մեծ անակնկալ էր սպասվում:
Արմավիրի մարզում առաջին անգամ տեղի ունեցավ նորաձևության բացօթյա ցուցադրություն: Իրենց աշխատանքները ներկայացրեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հագուստի մոդելավորմաբ բաժնի ուսանողները:
Համերգային ծրագրի ժամանակ հյուրեը ծանոթացան Արմավիրի մարզի մի շարք պարային համույթներին, անհատ կատարողներին, երաժիշտներին:
Աջակիցներ
ԱրմավիրArt փառատոնն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Արմավիր ինֆոտուն ծրագրով և Արմավիր քաղաքի համայնքապետարանի աջակցությամբ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website